«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/401 Ա
19.06.2019
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.06.2019թ. արձանագրություն թիվ 26) եզրակացությունը, ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 29.05.2019թ. և 17.06.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում գրանցել Տաթևիկ Խաչատրյանին:
2. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գոռ Գևորգյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ