«ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/397 Ա

19.06.2019

«ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.06.2019թ. արձանագրություն թիվ 26), քննարկելով «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 16.05.2019թ. և 13.06.2019թ. միջնորդագրերը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1. «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցել Տաթևիկ Մովսիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ