«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/392 Ա

19.06.2019

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության  կանոններ»-ը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 19-ի թիվ արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության 03.06.2019թ. և 17.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 27.05.2019թ-ին նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ