«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/380 Ա

12.06.2019

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին  

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1) կետը, §Բանկերի և բանկային գործունեության մասին¦ ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (12.06.2019թ. արձանագրություն թիվ 25) և քննարկելով §Արդշինբանկ¦ փակ բաժնետիրական ընկերության՝ 24.05.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Թույլատրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ, ք. Կապան, Ս. Մելիք-Ստեփանյան փողոց, 3 տարածք» հասցեում գտնվող տարածքից 30 քմ-ը վարձակալությամբ տրամադրել Ա/Ձ Բորիս Սարգսյանին մինչև 01.07.2022 թվականը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ