«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/378 Ա

12.06.2019

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 07.06.2019թ. թիվ 25 ԾՕՀ Ա և 26 ԾՕՀ Ա որոշումները, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (12.06.19թ. արձանագրություն թիվ 25) եզրակացությունը և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ 20.05.2009թ. և 05.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում Դմիտրի Լադիկով-Ռոևին:
2. Գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ