«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության «Կենտրոն» մասնաճյուղը գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/377 Ա

12.06.2019

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության «Կենտրոն» մասնաճյուղը գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 50-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.06.2019թ. արձանագրություն թիվ 25) և քննարկելով «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 04.06.2019թ. և 12.06.2019թ. միջնորդագրերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության «Կենտրոն» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ