«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/372 Ա

12.06.2019

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը, 216-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի՝ 07.06.2019թ. թիվ 29 ԾՕՀ Ա, 30 ԾՕՀ Ա, 31 ԾՕՀ Ա և 32 ԾՕՀ Ա որոշումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (12.06.2019թ. արձանագրություն թիվ 25) եզրակացությունը և քննարկելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ 22.05.2019թ., 23.05.2019թ., 30.05.2019թ. և 06.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Տատյանա Կայգորոդովային:
2. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սերգեյ Զոտովին:
3. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Իգոր Մալախովին:
4. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ալեքսանդր Իլյաշենկոյին:
5. Գրանցել Ալեքսեյ Իլյուշենկոյին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Վերա Իսայևային «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
7. Գրանցել Տատյանա Կոմարովային «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
8. Գրանցել Անատոլի Սալտիկովին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ