«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/368 Ա
12.06.2019
«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.06.2019թ. արձանագրություն թիվ 25) և «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 17.05.2019թ., 27.05.2019թ. և 10.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Աշոտ Մարկոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ