«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/358 Ա
07.06.2024
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 07.06.2019թ-ի թիվ 27 ԾՕՀ Ա և 28 ԾՕՀ Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (05.06.2019թ. արձանագրություն թիվ 23) եզրակացությունը, ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 23.05.2019թ., 24.05.2019թ., 27.05.2019թ., 31.05.2019թ., 03.06.2019թ. և 05.06.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Անուշավան Հովսեփյանին:
2. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ավետիք Կարապետյանին:
3. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում գրանցված Էմիլ Սողոմոնյանին:
4. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ – վարչության անդամի պաշտոնում գրանցված Կարեն Եղիազարյանին:
5. Էմիլ Սողոմոնյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Կարեն Եղիազարյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում:
7. Ֆելիքս Դիլանյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ