«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/357 Ա
07.06.2024
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (05.06.2019թ. արձանագրություն թիվ 23) եզրակացությունը և քննարկելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 16.05.2019թ., 22.05.2019թ. և 30.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հարություն Ստեփանյանին:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Սերգեյ Բրուտյանին:
3. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԿԱՊԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Էդիկ Հովսեփյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ