«Սպակյա» ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/356 Ա
07.06.2024
«Սպակյա» ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Սպայկա» ՍՊԸ-ն 2019 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 16,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 5,000,000 Եվրո ծավալով՝ 100 Եվրո անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ծրագրային ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 7-ի թիվ 24 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Սպայկա» ՍՊԸ կողմից ներկայացված 16,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 5,000,000 Եվրո ծավալով՝ 100 Եվրո անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ