«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/354 Ա

05.06.2019

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 4-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.06.2019թ. արձանագրություն թիվ 23)


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Խորենացի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հռիփսիմե Սաղաթելյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:



ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ