«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Իսակով» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/342 Ա

03.06.2019

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Իսակով» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-ի մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.05.2019թ. արձանագրություն թիվ 22) և քննարկելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 23.05.2019թ., 27.05.2019թ. և 29.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԻՍԱԿՈՎ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Տաթևիկ Նալբանդյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ