«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Երվանդ Քոչար մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/338 Ա
29.05.2019
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Երվանդ Քոչար մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-ի մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.05.2019թ. արձանագրություն թիվ 22) և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 06.05.2019թ., 13.05.2019թ. և 29.05.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Երվանդ Քոչար մասնաճյուղը:
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Երվանդ Քոչար մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Լևոն Նիկոլյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ