«ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ գրանցման և լիցենզավորման և վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տրամադրելու համար ներկայացված դիմումների քննարկման կասեցված ժամկետները վերսկսելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/331 Ա

27.05.2019

«ԱՐՄ ՄԱՆԻ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման և լիցենզավորման և վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տրամադրելու համար ներկայացված դիմումների քննարկման կասեցված մեկամսյա ժամկետները վերսկսելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.05.2019թ. արձանագրություն թիվ 21), և քննարկելով «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 29.04.2019թ. և 01.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերսկսել «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրանցման և լիցենզավորման համար ներկայացված դիմումի քննարկման կասեցված մեկամսյա ժամկետը:
2. Վերսկսել Ալեքսանդր Երշովի և Ալեքսեյ Կոստյուկովի կողմից «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում յուրաքանչյուրը՝ 50% նշանակալից մասնակցություն ձեռք բերման նախնական համաձայնություն ստանալու համար ներկայացված դիմումի մեկամսյա ժամկետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ