«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/330 Ա
24.05.2019
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2019 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
- 20,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ, և
- 5,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ,
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 23-ի թիվ 21 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2019 թվականի մայիսի 10-ին ներկայացված
- 20,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ, և
- 5,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ