«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԴԻԼԻՋԱՆ» և «ՉԱՐԵՆՑԱՎԱՆ» մասնաճյուղերը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/328 Ա

24.05.2019

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԴԻԼԻՋԱՆ» և «ՉԱՐԵՆՑԱՎԱՆ» մասնաճյուղերը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.05.2019թ. արձանագրություն թիվ 20) և քննարկելով «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 18.04.2019թ. 14.05.2019թ. 16.05.2019թ. և 23.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԴԻԼԻՋԱՆ» և «ՉԱՐԵՆՑԱՎԱՆ» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ