Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/327 Ա

23.05.2019

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, քննարկելով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից 2019 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված թիվ Բ/19-03276 միջնորդագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (23.05.2019թ. թիվ 21 արձանագրություն) եզրակացությունը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում իրականացված գործառնությունների վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումն ու հրապարակումը» RL 1-011 կանոններում կատարված փոփոխությունները ու լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ