«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ «Նոր Նորք» մասնաճյուղը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/325 Ա
23.05.2019
«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (23.05.2019թ. արձանագրություն թիվ 21) եզրակացությունը և քննարկելով «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 30.04.2019թ., 21.05.2019թ. և 22.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ