«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/442 Ա
20.11.2024
«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն) և քննարկելով «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Կասեցնել «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ