«Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարի գրանցումը մերժելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/312 Ա
20.05.2019
«Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարի գրանցումը մերժելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետը, 92-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 145-րդ կետի 1-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (15.05.2019թ. արձանագրություն թիվ 20) եզրակացությունը և «ԱՆԻՎ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի 03.11.2017թ., 22.04.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մերժել «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Աննա Արզումանյանի գրանցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ