ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/307 Ա
20.05.2019
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.05.2019թ. արձանագրություն թիվ 20) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 08.05.2019թ. էլեկտրոնային միջնորդագրերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Գյումրի 3 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Աստղիկ Աբրահամյանին:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Նոր Նորք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արթուր Աբրահամյանին:
3. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Մաշտոց մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Դավիթ Մանուկյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ