ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության զվարթնոց սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/306 Ա
20.05.2019
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության զվարթնոց սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (15.05.2019թ. արձանագրություն թիվ 20) եզրակացությունը և հաշվի առնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 26.04.2019թ. միջնորդագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Զվարթնոց սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Զվարթնոց սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ