«Արդշինբանկ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/297 Ա
17.05.2019
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
- 4,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 400,000 հատ, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով,
- 60,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 600,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, և
- 6,000,000 եվրո ծավալով, 60,000 հատ, 100 եվրո անվանական արժեքով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի ապրիլի 30-ին, մայիսի 10-ին և մայիսի 13-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մայիսի 15-ի թիվ 20 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին ներկայացված.
- 4,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 400,000 հատ, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով,
- 60,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 600,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, և
- 6,000,000 եվրո ծավալով, 60,000 հատ, 100 եվրո անվանական արժեքով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ