«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/289 Ա
15.05.2019
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (15.05.2019թ. արձանագրություն թիվ 20) և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ 06.05.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Կոտայք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Դավիթ Ստեփանյանին։
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Քաջարան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Էդիկ Հովսեփյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ