ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/281 Ա

08.05.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (08.05.2019թ. արձանագրություն թիվ 19) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 23.04.2019թ. էլեկտրոնային միջնորդագրերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Գորիս մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտակ Պետրոսյանին:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Բաղրամյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Էդգար Ավագյանին:
3. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Խորենացի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Հրաչյա Ասլանյանին:
4. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Ջրվեժ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Վահե Թորգոմյանին:
5. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Բյուզանդ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Վիգեն Բայբուրցյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ