«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/280 Ա

08.05.2019

«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը և 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (08.05.2019թ., արձանագրություն թիվ 19) եզրակացությունը և քննարկելով «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության՝ 01.04.2019թ., 11.04.2019թ. և 23.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Միքայել Մարգարյանին «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
2. Գրանցումից հանել «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Տաճատ Խերանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ