«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/274 Ա

08.05.2019

«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (08.05.2019թ. արձանագրություն թիվ 19) եզրակացությունը և քննարկելով «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 12.04.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Արսեն Խաչատրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ