«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/271 Ա

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (02.05.2019թ. արձանագրություն թիվ 18) եզրակացությունը և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 26.04.2019թ. միջնորդագրերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Շահումյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արթուր Մուրադյանին:
2. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թիվ 23 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արթուր Սուքիասյանին:
3. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Տաթևիկ Մովսիսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ