«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԳՈՒԳԱՐՔ» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/267 Ա

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի «ԳՈՒԳԱՐՔ» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (02.05.2019թ. արձանագրություն թիվ 18) եզրակացությունը և հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 05.04.2019թ., 08.04.2019թ., 25.04.2019թ. և 02.05.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԳՈՒԳԱՐՔ» մասնաճյուղը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԳՈՒԳԱՐՔ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արարատ Գևորգյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ