«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/266 Ա

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1 կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (02.05.2019թ. արձանագրություն թիվ 18) եզրակացությունը և հաշվի առնելով «ԱՐՑԱԽԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 15.04.2019թ. էլեկտրոնային միջնորդագիրը և կից փաստաթղթերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Դրմբոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ռուբեն Աղասյանին:
2. «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Դրմբոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Հրաչիկ Սարգսյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ