«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/253 Ա
29.04.2019
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.04.2019թ. արձանագրություն թիվ 17) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 05.04.2019թ. էլեկտրոնային միջնորդագիրը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր հաշվապահի-տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Արշալույս Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ