«ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ գրանցման և լիցենզավորման, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տրամադրման և ղեկավարների գրանցման մեկամսյա ժամկետները կասեցնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/250 Ա
26.04.2019
«ԱՐՄ ՄԱՆԻ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման և լիցենզավորման, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տրամադրման և ղեկավարների գրանցման մեկամսյա ժամկետները կասեցնելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.04.2019թ. արձանագրություն թիվ 17), և «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 29.04.2019թ. և 01.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրանցման և լիցենզավորման համար նախատեսված մեկամսյա ժամկետը՝ վարկային կազմակերպության գրանցման և լիցնեզավորման համար էական նշանակություն ունեցող տեղեկությունները պարազաբանելու նպատակով:
2. Կասեցնել Ալեքսանդր Երշովի և ԱԼեքսեյ Կոստյուկովի կողմից «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում յուրաքանչյուրը՝ 50% նշանակալից մասնակցություն ձեռք բերման նախնական համաձայնության տրամադրման համար նախատեսված մեկամսյա ժամկետը հարցը վարկային կազմակերպության գրանցման և լիցնեզավորման համար էական նշանակություն ունեցող տեղեկությունները պարազաբանելու նպատակով:
3. Կասեցնել «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Արթուր Համբարձումյանի գրանցման մեկամսյա ժամկետը՝ էական նշանակություն ունեցող տեղեկությունները պարազաբանելու նպատակով:
4. Կասեցնել «ԱՐՄ ՄԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում Ելենա Հովհաննիսյանի գրանցման մեկամսյա ժամկետը՝ էական նշանակություն ունեցող տեղեկությունները պարազաբանելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ