«Դայմենշն» ՓԲԸ ղեկավար գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/249 Ա
26.04.2019
«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, քննարկելով «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության 01.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը և հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (26.04.2019թ., արձանագրություն թիվ 17) եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել Օնիկ Խերանյանին «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ