«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա կասեցված ժամկետը վերսկսելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/246 Ա

26.04.2019

«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա կասեցված ժամկետը վերսկսելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.04.2019թ. արձանագրություն թիվ 16) և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 25.02.2019թ., 14.03.2019թ., 03.04.2019թ., 04.04.2019թ. և 05.04.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերսկսել «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա կասեցված ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ