«Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/241 Ա
19.04.2019
«Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանատվության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.04.2019թ. արձանագրություն թիվ 16) և քննարկելով «Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի 15.03.2019թ., 02.04.2019թ., 17.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված Արտակ Սիմիտյանին:
2. «Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցել Արմեն Ազիզյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ