«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 314) վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/237 Ա
19.04.2019
«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 314) վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու վերաբերյալ
ՈՒսումնասիրելով «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 314) գրավատան (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները (նոր խմբագրությամբ) և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համաձայնություն տալ «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին (նոր խմբագրությամբ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ