«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/236 Ա
19.04.2019
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել․
- 5,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 50,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 6 տարի շրջանառության ժամկետով և
- 3,000,000 եվրո ծավալով, 30,000 հատ, 100 եվրո անվանական արժեքով, 4.0% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 4 տարի շրջանառության ժամկետով
արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2019 թվականի մարտի 25-ին ներկայացված
- 5,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 50,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 6 տարի շրջանառության ժամկետով և
- 3,000,000 եվրո ծավալով, 30,000 հատ, 100 եվրո անվանական արժեքով, 4.0% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 4 տարի շրջանառության ժամկետով պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ