«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/235 Ա

19.04.2019

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2019 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝

  • 6,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 60,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, և
  • 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 100,000 հատ, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով

արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն)`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2019 թվականի ապրիլի 4-ին ներկայացված.

  • 6,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 60,000 հատ, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, և
  • 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 100,000 հատ, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով

արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                         ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ