«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/234 Ա

19.04.2019

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի  ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2019 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 2,500,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի կիսամյակային վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն)`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված մինչև 2,500,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի կիսամյակային վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                           ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ