«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ թողարկած պարտատոմսերի գների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1/1223 Լ որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/463 Ա

07.06.2013

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թողարկած պարտատոմսերի գների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1/1223 Լ որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ փաստաթղթին հավանություն տալու մասին» թիվ 20Ա որոշման 1-ին կետը, 2.1, 3.1, 4.1 ենթակետերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թողարկած պարտատոմսերի ընթացիկ գինը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոններ»-ի Հավելված 5.1-ի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
2. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թողարկած պարտատոմսերի ընթացիկ գների հաշվարկման նպատակով թողարկման պահին թողարկման մինչև մարում եկամտաբերության սփրեդը պետական կորի համապատասխան ժամկետայնության` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոններ»-ի Հավելված 5.1-ի 22-րդ կետում նկարագրված մեթոդով ինտերպոլացված տոկոսադրույքի նկատմամբ սահմանել 0.25 տոկոսային կետ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1/1223Լ որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 9-ից:

Արթուր Ջավադյան