«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/424 Ա
06.11.2024
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (06.11.2024թ. թիվ 46 արձանագրություն) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից 10.10.2024թ. և 28.10.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ եմ.
1. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Իրինա Սեյլանյանին:
2. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էնդրյու Բինին:
3. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Նիկկոլո Պոլլիին:
4. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Թերեսինա Քվոնգին:
5. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արամ Շուքուրյանին:
6. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լյուսի Հասթինգսին:
7. Գրանցել Արտակ Անանյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
8. Գրանցել Դավիթ Սարգսյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
9. Գրանցել Արթուր Գյուլազյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
10. Գրանցել Լուսինե Ներսիսյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
11. Գրանցել Արմեն Գասպարյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ հարյուր տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անվամբ գրանցելու օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ