«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/423 Ա

06.11.2024

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 17-ին, 30-ին և նոյեմբերի 4-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 400,000,000 (չորս հարյուր միլիոն) դրամային արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ