«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/420 Ա
06.11.2024
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 20,000,000 (քսան միլիոն) եվրո ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 20,000,000 (քսան միլիոն) եվրո ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ