Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը և արտակարգ իրավիճակներում ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր հաստատելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/49 Ա

25.01.2013

Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը և արտակարգ իրավիճակներում ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր հաստատելու վերաբերյալ

Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`

1. Հաստատել Ռեպո և Հակադարձ ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր)` համաձայն հավելվածի 1-ի և Արտակարգ իրավիճակներում ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը համաձայն հավելվածի 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից երկու շաբաթվա ընթացքում Համաձայնագիրը և Արտակարգ իրավիճակներում ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի ստորագրմանը.
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կործրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի` 2007 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1/1118 Ա և 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1/1573 Ա որոշումները, սակայն այդ որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի միջև կնքված համաձայնագրերը մնում են ուժի մեջ մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին համաձայնագրերը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ ծանուցելը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկերի համար, որոնք ստորագրել են Համաձայնագիրը` մինչև Համաձայնագրում նշված պահը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ