«Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը» հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/740 Լ

08.07.2014

«Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը» հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Որոշում եմ`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը»` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հանձնարարել Ֆինանսական վարչության Ներքին ռիսկերի կառավարման բաժնին հաշվարկել և հրապարակել համապատասխան ցուցանիշներն ըստ հաստատված մեթոդաբանության:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2014 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը» հաստատելու մասին թիվ 1/198Լ որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան