«ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/417 Ա
01.11.2024
«ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 43 արձանագրություն) և «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության) գործունեություն իրականացնելու լիցենզիա տրամադրելու վերաբերյալ 05.07.2024թ., 12.08.2024թ., 03.09.2024թ., 12.09.2024թ., 17․09․2024թ. և 30.09.2024թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Գրանցել Արմեն Սաֆարյանին «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Վիլեն Մկրտչյանին «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնում:
3. Գրանցել Լուսինե Մարտիրոսյանին «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ