Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման սակարկություններով գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/59 Ա

31.01.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման սակարկություններով գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթները`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման սակարկություններով գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի» օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը`
2.1 սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Դրամական միջոցների ներգրավման սակարկությունների համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/1086 Ա որոշմամբ հաստատված Համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) սահմանված կարգով ծանուցել Համաձայնագիրը ստորագրած առևտրային բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության վերաբերյալ.
2.2 սույն որոշման 2.1.-րդ կետով սահմանված բանկերին ծանուցումն ուղարկելու հետ միասին նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը մինչև սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի` գործող առևտրային բանկերի հետ կնքումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ձեռնարկում կատարել համապատասխան լրամշակումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Դրամական միջոցների ներգրավման սակարկությունների» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/1086 Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ