Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արժութային սվոփ, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/281Լ

28.04.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արժութային սվոփ, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթները՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի, արժութային սվոփ, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագիրը»՝ օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը`
2.1 սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արժութային սվոփ, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագիրը» հաստատելու մասին թիվ 1/936Լ որոշմամբ հաստատված Համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) սահմանված կարգով ծանուցել Համաձայնագիրը ստորագրած առևտրային բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության վերաբերյալ.
2.2 սույն որոշման 2.1.-րդ կետով սահմանված բանկերին ծանուցումն ուղարկելու հետ միասին նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը մինչև սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի` գործող առևտրային բանկերի հետ կնքումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ձեռնարկում կատարել համապատասխան լրամշակումներ:
4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1/936Լ որոշումով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արժութային սվոփ, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագիրը»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ