Դրամական միջոցների ներգրավման համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/1075 Ա
28.09.2011
Դրամական միջոցների ներգրավման համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթները`
Ո ր ո շ ու մ եմ.
1. Հաստատել «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագիր»-ի օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը`
2.1. սույն որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/1567Ա որոշմամբ հաստատված Համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) սահմանված կարգով ծանուցել Համաձայնագիրը ստորագրած առևտրային բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության վերաբերյալ.
2.2. սույն որոշման 2.1.-րդ կետով սահմանված բանկերին ծանուցումն ուղարկելուց հետո նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը մինչև սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի` գործող առևտրային բանկերի հետ կնքումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ձեռնարկում կատարել համապատասխան լրամշակումներ:
4. Սույն որոշման 2.1.-րդ կետով սահմանված բանկերին ծանուցում ուղարկելու պահից, եթե այդ ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2009 թվականի դեկտեմբերիի 18-ի «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/1567Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյան